Ոստիկանության Մուշի բաժնի եւ Մուշի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 9-ին՝ ժամը 16.20-ին, Մուշի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել եւ ոստիկանություն բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Լեւոն Օ.-ն։

Նա 2015թ. հուլիսի 2-ից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՈՒՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի /Թմրանյութի ապօրինի շրջանառություն/ մեղադրանքով:

Լեւոն Օ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին: