Սոցիալական ցանցերում է հայտնվել Սիրիայում «իրանական օբյեկտների» դեմ ավիահարձակմանը մասնակցող իսրայելական օդուժի ինքնաթիռի կործանման վայրից արված լուսանկարներ ու տեսանյութերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:   

 

Տեսանյութերից մեկում կարելի է տեսնել դաշտը, որտեղ վայրէջք են կատարել  երկու դուրս ցատկած իսրայելական օդաչուները: Երկու օդաչուներն էլ տեղափոխվել են հիվանդանոց, վիճակը կայուն է:

Մյուս տեսանյութում երեւում է սիրկական հրթիռների խոցման կադրերը:

Լուսանկարներից մեկում երեւում է իսրայելական ինքնաթիռի բեկորները:

Ավելի վաղ՝ շաբաթ վաղ առավոտյան իսրայելական զինվորականանները խոցել էին իրանական թռչող սարքը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք Սիրիայից, ու ի պատասխան գրոհել էին «իրանական նշանակետերի վրա» հարեւան երկրի տարածքում: Ավելի ուշ Իսրայելի ՊԲ  մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Իսրայելի հյուսիսում ջախջախվել է իսրայելական F-16 կործանիչը:

Իսրայելցի լրագորղ Ավի Շարֆը իր թվիթերյան էջում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Միջերկրական ծովի վրա մի քանի ուղեւորատար ինքնաթիռների թռիչքներ հետաձգվել են, որպեսզզի դրանք չհայտնվեն հակաօդային հրթիռների արձակման գոտում:  

 

 

Սիրիայում հայտարարել են Իսրայելի նոր օդային հարձակման մասին

Իսրայելը հերքել է մեկից ավելի ինքնաթիռ խոցելու մասին տվյալը

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական օդուժի մի քանի ինքնաթիռներ

Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական անօդաչուների կառավարման համակարգերի ուղղությամբ

Իսրայելական F-16 կործանիչ է կործանվել երկրի հյուսիսում

Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն