Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ազատամարտիկների եւ Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում բախվել են Porsche Cayenne մակնիշի 08 AM 077 համարանիշի, Mitsubishi մակնիշի 359 ՍԼ 25 համարանիշի եւ Mercedes GLE մակնիշի 05 GԼ 505 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետեւանքով Mercedes-ի առջեւի աջ կողմի անվահեծանը պոկվել է:

Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Porsche Cayenne-ը ճանապարհի թույլատրելի հատվածում է կայանված է եղել, իսկ Mitsubishi –ի վարոդն էլ հարվածի հետեւանքով ավտոմեքենայից դուրս է շպրտվել եւ օպերատիվ են գործել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: