Իսրայելի ավիացիոն ղեկավարւթյունը հայտնել է, որ երկրի զգալի հատվածում օդային տարածքը փակ է թռիչքների համար, սակայն գլխավոր օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմում՝ չնայած իրանական անօդաչուների հետ կապված միջադեպին եւ դրան հետեւած իսրայելական օդուժի հարձակմանը Սիրիայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոսստի»-ն:

Ավիացիոն ղեկավարությունը խոստովանել է, որ իրադարձությունների ամենաթեժ պահին 15-20 րոպեով հետաձգվել են Դավիդ Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում գտնվող կամ այնտեղից մեկնող մի քանի ինքնաթիռների թռիչքները:

«Այժմ օդանավակայանը աշխատում է նորմալ ռեժիմով...Շֆաիմից հյուսիս ընկած օդային տարածքը փակ է թռիչքների համար»,-նշված է Իսրայելի օդանավակայանների վարչության հաղորդագրության մեջ:

Շֆաիմը ոչ մեծ բնակավայր է երկրի կենտրոնում՝ Թել Ավիվից 20 կմ հարավ՝ Գերցլլիա եւ Նետանիյա քաղաքների միջեւ:

Ավելի վաղ՝ շաբաթ վաղ առավոտյան, իսրայելական զինվորականանները խոցել էին իրանական թռչող սարքը, որը ներխուժել էր երկրի օդային տարածք Սիրիայից, ու ի պատասխան գրոհել էին «իրանական նշանակետերի վրա» հարեւան երկրի տարածքում: Ավելի ուշ Իսրայելի ՊԲ  մամուլի ծառայությունում հայտնել էին, որ Իսրայելի հյուսիսում ջախջախվել է իսրայելական F-16 կործանիչը, օդաչուները փրկվել են։

Համացանցում է հայտնվել իսրայելական ինքնաթիռի կործանման վայրից արված լուսանկարներ ու տեսանյութեր

Սիրիայում հայտարարել են Իսրայելի նոր օդային հարձակման մասին

Իսրայելը հերքել է մեկից ավելի ինքնաթիռ խոցելու մասին տվյալը

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական օդուժի մի քանի ինքնաթիռներ

Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական անօդաչուների կառավարման համակարգերի ուղղությամբ

Իսրայելական F-16 կործանիչ է կործանվել երկրի հյուսիսում

Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն