Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից տիեզերք արձակված Tesla Roadster ավտոմեքենան NASA HORIZONS տվյալների բազայում գրանցվել է որպես տիեզերանավ, փոխանցում է ՌԲԿ-ն:

HORIZONS-ում ներկայացվել է նաեւ Tesla Roadster տիեզերանավի մանրամասն նկարագրությունը. «Այն բաղկացած է սովորական Tesla Roadster ավտոմեքենայից եւ Starman կոչվող սկաֆանդրի մանեկենից: Տիեզերանավի ընդհանուր կշիռը կազմում է 1250 կգ»:

Հիշեցնենք, որ Falcon Heavy գերծանր հրթիռի արձակումը իրականացվել է փետրվարի 6-ին: Ավտոմեքենան երկրի ուղեծրում է անցկացրել 6ժ, որից հետո Tesla-ն անցել է արեւակենտրոն ուղեծիր: Իլոն Մասկի խոսքով՝ ավտոմեքենան տիեզերքում միլիոն տարի է անցկացրել, սակայն NASA-ի տվյալների բազայում գրանցվել  մինչեւ 2030 թվականը: