Փետրվարի 10-ին, ժամը 11:13-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է 13 ոչխար եւ 3 գառ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ առավոտյան Իրինդ գյուղի 22–րդ փողոցում գայլերի ոհմակը անասնագոմում հոշոտել է 13 ոչխար եւ 5 գառ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխմարզպետին: