Իտալական «Maniffatura Automobili Torino-ն (MAT) New Stratos Gbr ընկերության հետ համատեղ հայտարարել է հայտնի Lancia Stratos ռալլի մեքենայի ժամանակակից տարբերակի նախագծի վերագործարկման մասին, հայտնում է Autonews.ru-ն:

Նորույթի շնորհանդեսը կկայանա մարտին Ժնեւի ավտոսրահում:

Այժմ միայն հայտնի է, որ այս կուպեն 550-ից ավելի ձիաուժ հզորությամբ շարժիչով կլինի, որը կկարողանա աշխատել ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ: Ստեղծողները նաեւ նշել են, որ պլատֆորմը հնարավորություն կտա GT- մոդիֆիկացիա ստեղծել, Safari-ի ամենագնաց տարբերակը, ինչպես նաեւ «ամենօրյա սուպերքար»: Նորույթի քանակը կսահմանափակվի 25 օրինակով, որոնցից յուրաքանչյուրը կարժենա առնվազն 835 հազար դոլար:

 Կուպեն ստեղծել են  Ferrari F430 Scuderia-ի հիման վրա եւ տեղադրել են 4.3 լիտրանոց 8 մխոցանի ագրեգատ, որը 510-ից 540 ձիաուժ է դարձել:

Կուպեն տեղից կարող է 3.3 վայրկյանում մինչեւ 100կմ/ժամ արագություն զարգացնել: