Տաքսու օնլայն կանչի ծառայություն մատուցող ամերիկյան Uber ընկերությունը արտադատական համաձայնության է հասել տեխնոլոգիաների գողության վերաբերյալ հայցով, որը ներկայացրել էր անօդաչու մեքենաներ արտադրող Waymo ընկերությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Uber- հետ համաձայնության ենք հասել, որը կարծում ենք այժմ եւ հետագայում  կպաշտպանի  Waymo-ի մտավոր սեփականությունը», - նշվում է Waymo-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ The Verge-ի՝ Uber-ը համաձայնել էր Waymo-ին փոխանցել սեփական բաժնետոմսային կապիտալում մասնաբաժինը, որը համարժեք է 245 մլն դոլարի:

Համաձայնագիրը նաեւ նախատեսում է, որ Waymo-ի կողմից ստեղծված տեխնոլոգիաների մասին գաղտնի տեղեկատվությունը չի կարող որեւէ կերպ օգտագործվել Uber-ի արտադրանքում:

Reuters-ը նշում է, որ սկզբում Waymo-ն առաջարկել էր գործը 500 մլն դոլարով կարգավորել, սակայն Uber-ի տնօրենների խորհուրդը մերժել էր այդ առաջարկը եւ անօդաչու մեքենաներ ստեղծողը համաձայնել էր ավելի քիչ գումարին:

Uber-ի ղեկավար Դարա Խոսրովշահին հայցի կարգավորումից հետո ասել էր, որ  «չի կարծում, որ Waymo-ի կոմերցիոն գաղտնիքները կարող էին  Uber-ին հայտնի դառնալ».

Նրա խոսքով՝ նա նաեւ չի կարծում, որ իր ընկերությունը սեփաան տեխնոլոգիաների մշակման ժամանակ ինչ-որ կերպ օգտագործել է Waymo-ի գաղտնիքները: