Ռազմածովային խմբավորման մշտական SNMG-2/Standing NATO Maritime Group անվերը շաբաթ ժամանել են Բուլղարիայի Վառնա քաղաք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԲԳՆԵՍ» գործակալության հաղորդմամբ՝ Վառնայի նավահանգիստ են ժամանել ռումինական Regele Ferdinand («Ֆերդինանդ թագավոր») ֆրեգատը, բրիտանական էսկադրային ականակիր HMS Duncan-ը եւ թուրքական TCG Gaziantep ֆրեգատը:

Այցելության շրջանակներում նավերի հրամանատարները կհանդիպեն տեղական քաղաքացիական եւ նավատորմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկեն համատեղ զորավարժությունների ծրագրման հարցերը բուլղարական ռազմածովային ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման շրջանակներում:

Բուլղարական նավահանգիստներում ՆԱՏՕ նավերը երեք շաբաթ կգտնվեն: