Արտաշատի Այգեզարդ գյուղում անչափահասների կողմից կատարված բնակարանային գողությունը բացահատվել է:

Օգտվելով տանտիրուհու բացակայությունից անչափահասները մտել էին գյուղի տներից մեկը եւ տանտիրուհու խոսքով` 450 հազար դրամի գողություն էին կատարել:

Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնմաբերվեցին եւ ոստիկանություն ներկայացվեցին անչափահասներ Անդրանիկին եւ Սպարտակին:

Այնուհետեւ պարզվեց, որ գյուղում անչափահասները այլ տներ էլ են մտել, մի անգամ էլ նրանց հետ է եղել 26-ամյա համագյուղացին` Արման Հայրապետյանը:

Արման Հայրապետյանը ներկայացվել է Արտաշատի ոստիկանության քննչական բաժին, անչափահասները հանձնվել են ծնողների հսկողությանը: Դեպքերի հանգամանքները պարզվում են:

Մանրամասները տեսանյութում