Թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ոստիկանները հայտնաբերել եւ բերման են ենթարկել  Արմավիր մարզի բնակիչ Մարտուն Սահակյանին:

Նրան խուզարկելու ժամանակ ոստիկանները հայտնաբերել են կես դեղահաբ, որը «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոց է եղել: Ոստիկանները պարզել են, որ Մարտուն Սահակյանի հետ թմրամիջոցը իրացրել է Երեւանի բնակիչ Նապոլեոն Գյուլբուդաղյանը, ում ոստիկանները նույնպես բերման են ենթարկել: Նրա մոտ նույնպպես թմրամիջոց են հայտնաբերել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները տեսանյութում