Սիրիայի քրդաբնակ Աֆրինում գործողություն իրականացնող թուրքական ռազմական ուղղաթիռը խփվել է քրդական ուժերի կողմից։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Աֆրինում թուրքական ռազամական ուղղաթիռի ոչնչացման լուրը հաստատել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այո, ուղղաթիռ են խփել։ Զոհեր էլ կունենանք, կորուստներ էլ կունենաք։ Բայց դրա պատասխանը կտան»,–ասել է Էրդողանը։