Ամերիկյան ռազմական բազաները տարածաշրջանում գտնվում են իրանական զորքերի շատ մոտ գոտում: Այս ամսին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին՝ նախազգուշացնելով Իսրայելին այն դժոխքի մասին, որ Իրանը կարող է «սիոնիստների» համար կազմակերպել, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ Իրանը կարող է սիոնիստական ռեժիմի համար դժոխք կազմակերպել, եթե վերջինս չհրաժարվի «գետից ծով» երազանքներից, այսինքն՝ Հորդանան գետից մինչեւ Միջերկրական ծով ընկած տարածքներից: