Լիբանանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին բողոք է հղել՝ մեղադրելով Իսրայելին իր ինքնիշխանությունը խախտելու մեջ: Ինչպես նշվում է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, Բեյրութը «դատապարտում է Իսրայելի օդուժի կողմից Լիբանանի օդային տարածքի օգտագործումը Սիրիայի դեմ հրթիռային հարվածներ հասցնելու համար», հաղորդում է Al Wataniya-ն:

«Լիբանանը նախազգուշացնում է Իսրայելին նման գործողությունների շարունակման համար, որոնք խաթարում են Մերձավոր Արեւելքի կայունությունը», - ընդգծվում է փաստաթղթում: Լիբանանի ԱԳՆ-ն նաեւ բարեկամ պետություններին խնդրել է «ազդել Իսրայելի վրա եւ ստիպել հրաժարվել  ագրեսիվ գործողություններից»: Միեւնույն ժամանակ, ուղերձը հաստատում է «իսրայելական հարձակումներից պաշտպանվելու հարեւան Սիրիայի օրինական իրավունքը »:

Al Wataniya-ի տեղեկություններով՝ իսրայելական օդուժը շաբաթ  մտել է Լիբանանի օդային տարածք եւ շրջել է Մարջայուն քաղաքի սահմանամերձ շրջաններով: Սահմանին իրավիճակը խաղաղ է: Լիբանանի նախագահ Միշել Աունը զորքերին հանձնարարել է «պատրաստ լինել ցանկացած սադրանքին արձագանքելու համար»:

Ավելի վաղ Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Սիրիայում 12 թիրախներին, այդ թվում Դամասկոսի մոտ տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերին: Այս հարձակումների ընթացքում իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել նաեւ Լիբանանի օդային տարածքից: