Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը կքննարկի փետրվարի 20-ին:

NEWS.am-ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ այդ օրը Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է լինելու, որի ժամանակ էլ հարցը կքննարկվի:

Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարքարանն ավելի վաղ հայտարարություն է տարածել, որ հաշվի առնելով Ստամբուլի նահանգապետարանի նամակը, որում շեշտվել է, թե պետությունը փոխպատրիարք է շարունակում ճանաչել արք. Արամ Աթեշյանին եւ անօրինական համար արք. Բեչքյանի ընտրություններն ու նրա կայացրած որոշումները, շեշտել է, տեղի ունեցել Կրոնական ժողովի նիստ։

Նիստում որոշում է կայացվել հետ վերադառնալ 2010 թվականի իրավիճակին, երբ իշխանությունների կողմից փոխպատրիարք է նշանակվել արք. Արամ Աթեշյանը, այսինքն, Պոլսո հայոց փոխպատրիարքի պարտականությունները շարունակելու է կատարել արք. Արամ Աթեշյանը։ Նշվում է, որ նախորդ տարի պատրիարքի տեղապահ ընտրված արք. Բեքչյանը չի մասնակցել ժողովին՝ բանավոր հայտնելով իր հրաժարականի մասին։