Սաուդյան կանայք չպետք է աբայա (երկար թեւքերով երկար զգեստ) կրեն: Այս մասին ասել է սաուդյան կղերական, շեյխ Աբդուլա ալ Մութլագը, հաղորդում է BBC-ն:

Նրա խոսքով՝ կանայք պետք է համեստ հանգնվեն, բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է աբայա կրեն: Ներկայումս Սաուդյան Արաբիայում աբայա կրելը սահմանված է օրենքով:

 «Մուսուլմանական աշխարհի կանանց 90 տոկոսից ավելին աբայա չի կրում: Դրա համար մենք չպետք է ստիպենք կանանց աբայա կրել», - ասել է շեյխը:

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ է, որ հոգեւորականը նման հայտարարությամբ  է հանդես գալիս, ինչը ապագայում սաուդյան օրենքների համար կարող է  հիմք դառնալ: