Մարանելլոյի բազայում Ferrari-ի շարժիչագործներն անցկացրել են 2018 թվականի նմուշի նոր ուժային ագրեգատի առաջին թողարկումը, որոնք կտեղադրվեն ոչ միայն Սքուդերի մեքենաների, այլ նաեւ Sauber-ի վրա, հայտնում է F1news պորտալը:

Իտալական մամուլը հայտնում է, որ ամեն ինչ հաջող է անցել, փորձարկման հարթակում շարժիչի աշխատանքը ոչ մի խնդիր չի ունեցել, իսկ ամբողջ գործընթացին հետեւել են ինժեներներ եւ տեխնիկներ: Այդ ժամանակ բազայում ավտոարշավորդներ չեն եղել: