Իսրայելը ՄԱԿ Անվտանգության խորհուրդին կոչ է արել դատապարտել իրանական անօդաչուների ներխուժումը Իսրայելի տարածք, հաղորդում է AP-ն:

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանիի Դանոն հայտարարել է, որ «Իրանի նկատմամբ մեր բոլոր նախազգուշացումները ճիշտ էին»: «Մենք չենք հանդուրժի մեր ինքնիշխանության խախտումը»: Դանոնը Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իրանի գործողությունները եւ «վերջ տալ իրանական սադրանքներին»:

Իսրայելական ինքնաթիռները Սիրիայի օբյեկտների վրա առաջին հարձակումն իրականացրել էին այն ժամանակ, երբ իրանական անօդաչուն, որը Սիրիայի կողմից խախտել էր Իսրայելի օդային սահմանը, ոչնչացվել էր:

Իրանը հերքել էր, որ իր անօդաչուն Իսրայելի տարածք է ներխուժել: Բարի խոսքով՝ դրոնը Իսրայելի տարածքով ոչ ավելի քան 1.5 րոպե է թռչել, որից հետո ուղղաթիռից խփվել է: