ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը Հայաստան կատարած այցելության ժամանակ, հանդիպել է Հայաստանի բիզնես ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրի եւ ներդրումների ընդլայնման ուղիները: Այդ մասին հայտնումէ  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Բազմաթիվ հնարավորություններ կան հայկական բիզնեսների համար՝ ամերիկյան շուկա մտնելու, իսկ ամերիկյան ընկերությունների համար Հայաստանի տնտեսության առանցքային հատվածներում ներդրումներ անելու համար: Ես հպարտ եմ, որ Պետդեպարտամենտը եւ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը կարող են կամուրջ դառնալ մեր տնտեսությունների միջեւ՝ օգնելով մեր երկրների երկուստեք բարգավաճմանն ու աճին»,– նշել է Բրինքը։