ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողություններն է քննարկել, որոնք հրթիռային հարվածներ են հասրցրել Սիրիայում թիրախների դեմ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսական կողմը նշել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է տարածաշրջանի համար նոր վտանգավոր իրավիճակի հանգեցնել:

Նեթանյահուի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պուտինի հետ զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը  երկու երկրների զինված ուժերի միջեւ գործողությունների համակարգման շարունակման մասին է պայմանավորվել:

«Վերջերս ես խոսել եմ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք պայմանավորվեցինք, որ մեր բանակների միջեւ անվտանգության համակարգումը կշարունակվի», - ասել է Նեթանյահուն: