Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան եւ Ճապոնիան համակարծիք են Հյուսիսային Կորեային մեկուսացնելու դիրքորոշման  շուրջ նրա միջուկային ծրագրի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդում է Reuters- ը:

«ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի միջեւ Հյուսիսային Կորեայի տնտեսական եւ դիվանագիտական մեկուսացումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ տարաձայնություններ չկան, մինչեւ այն չհրաժարվի իր միջուկային եւ բալիստիկական հրթիռային ծրագրերից», - ասել է Փենսը: