Բեռլինում 49 տարեկանում մահացել է իսլանդացի կոմպոզիտոր Յոհան Յոհանսոնը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կոմպոզիտորի ֆեյսբուքյան էջում:

«Խոր վշտով հաստատում ենք մեր թանկագին Յոհանի մահը: Մենք կորցրեցինք ամենատաղանդավոր եւ պայծառ մարդկանցից մեկին, որոնց հետ աշխատելու բախտ ենք ունեցել: Թող նրա երաժշտությունը հետայսու եւս մեզ ոգեշնչի»,- նշված է գրառման մեջ: Կոմպոզիտորի մահվան պատճառը չի հստակեցվում:

«Ոսկե գլոբուսի» դափնեկիր Յոհանսոնը եղել է նաեւ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմի երաժշտության համար Օսկարի եւ Գրեմմիի մրցանակների անվանակարգերի հավակնորդ: Դրանից զատ, նա «Ժամանում», «Մարդասպանը» եւ «Գերվածերը» ժապավենների կոմպոզիցիաների հեղինակն է: