Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդուլազիզ Քամիլովը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննարկել են Աֆղանստանի ճգնաժամի քաղաքական կարգավորման համատեղ ուղիները: Հանդիպումը տեղի է ունեցել Իրան Քամիլովի աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Իրանի ղեկավարն աջակցել է Աֆղանստանի հարցով «Խաղաղ գործընթաց, անվտանգության եւ տարածաշրջանային փոխգործակցության ոլորտում համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովի անցկացման Ուզբեկստանի նախաձեռնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: