Focus2move վերլուծական գործակալությունը կազմել է 2017 թվականին SUV սեգմենտի առավել շատ վաճառվող ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջին հորիզոնականում է Toyota RAV4-ը, որի վաճառքն անցյալ տարի 10 տոկոսով ավելացել է: 2016 թվականին SUV սեգմենտում առաջնորդ Honda CR-V-ն զբաղեցրել է 2-րդ տեղը: 2016-ի համեմատությամբ այս մոդելի վաճառքն աճել է գրեթե 1 տոկոսով: SUV սեգմենտի ամենահանրաճանաչ ավտոմեքենաների եռյակը եզրափակել է Volkswagen Tiguan-ը, որի վաճառքի աճը կազմել է 37,5 տոկոսով:

Ամենաշատ վաճառվող ամենագնացների եւ քրոսովերների տասնյակ են մտել նաեւ Hyundai Tucson-ը, Haval H6-ը, Nissan Qashqai-ն, Nissan Rogue-ն, Nissan X-Trail-ը, KIA Sportage-ը եւ Mazda CX-5-ը:

Ընդհանուր առմամբ, փորձագետները նշում են, որ SUV սեգմենտի ավտոմեքենաները 2017 թվականին վաճառված մարդատար ավտոմեքենաների ընդհանուր թվում կազմել են գրեթե 38 տոկոս: Անցյալ տարի ընդամենը իրացվել է 30 մլն ամենագնաց եւ քրոսովեր: SUV սեգմենտի ավտոմեքենաների առանցքային շուկաներն են Չինաստանը, ԱՄՆ-ն եւ Կանադան: