2010թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 11.3 հազ. տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 42.6 մլն. դոլար: Նախորդ տարվա համեմատ մարդասիրական օգնությունը ավելացել է 10 տոկոսով։

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` աճը հիմնականում տեղի է ունեցել Ռուսաստանից ստացված հացահատիկի եւ ձեթի շնորհիվ։ Սակայն ամենաշատ մարդասիրական օգնություն շարունակում է տրամադրել ԱՄՆ-ը։ Թեեւ այդ երկրից ստացվող օգնությունը 2010 թ. կրճատվել է մոտ 20 տոկոսով, այնուամենայնիվ ստացվել են մոտ 17 մլն դոլար արժողությամբ բեռներ։

Ռուսաստանից ստացվող մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմել է մոտ 3,8 մլն դոլար։ Մոտ 5 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ստացվել Չինաստանից։