Ռաս Ալ Հայմի էմիր, շեյխ Սաուդ իբն Սաքր ալ Ղասիմին բացել է առաջին սթարթափ գագաթնաժողովը, որն էմիրությունում անցկացվում է Ալ Մարյան կղզում:

Seaside Startup Summit-ն առաջին գագաթնաժողովն է, որը Startup Armenia Foundation-ը կազմակերպում է Հայաստանի սահմաններից դուրս: Միջոցառումն անցկացվել է RAK Incubation and Accelerator-ի հետ համատեղ՝ 2017 թվականի հոկտեմբերին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա, հայտնում է emirates247.com-ը:

Մինչեւ փետրվարի 12-ը տեւող գագաթնաժողովին մասնակցելու համար 500 մասնակից է ժամանել, ներառյալ սթարթափ ընկերությունների 300 սեփականատերեր եւ 50 ներդրողներ:

Գագաթնաժողովը կազմակերպվել է վրանային քաղաքում: Մասնակիցները սեմինարների են հաճախում, ներդրողների հետ հանդիպումներ անցկացնում եւ մրցույթների մասնակցում: