Մերձավորարեւելյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվել է Սիրիայի ՀՕՊ կողմից Իսրայելի ՌՕՈՒ օդանավը խոցելու միջադեպից հետո: Նման կարծիք է հայտնել Իրանի Ազգային անվտանգութան բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամհանին

«Տարածաշրջանում Իսրայելի կատարած ցանկացած սխալ անպատասխան չի մնա,- ասել է Շահմանին: - Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է ինքնիշխան պետության օդային տարածքը խախտած օդանավը»: Նրա համոզմամբ՝ այս միջադեպը «փոխել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»: Ըստ որում՝ նա ընդգծել է, որ Թեհրանը խոցված օդանավի հետ ոչ մի կապ չունի: