«Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրացած Ան-148 օդանավը կործանվել է Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում, հայտնում են «Ռեն» հեռուստաալիքը եւ Mash-ը: «Սարատովի ավիաուղիների» օդանավը պետք է իրականացներ Մոսկվա-Օրսկ չվերթը:

ՏԱՍՍ-ի եւ «Ինտերֆաքսի» աղբյուրները հայտնում են ռադարներից օդանավի անհետանալու մասին: ՏԱՍՍ-ի աղբյուրների տեղեկություններով՝ Ան-148-ում եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 ադամ: ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությանը վկայակոչելով՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է փրկարարների կողմից օդանավի ընկնելու մասին տեղեկությհունը ստուգելու մասին: