Մերձմոսկվայում կործանված Ան-148 օդանավը ռադարներից անհետացել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց 2 րոպե հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արտակարգ ծառայությյուններում աղբյուրը հայտնել է, որ «Սարատովի ավիաուղիների» Ան-148-ը թռիչք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Օդանավում եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ:

Ավելի ուշ աղբյուրը հայտնել է, որ ընկած օդանավը հայտնաբերվել է:

«Ընկած է Ռամենսկի շրջանի դաշտում, փրկարարները դեռեւս տեղ չեն հասել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ օդանավը տեսել են օդից:

Flightradar24 պորտալի տեղեկությունների համաձայն, որը հետեւում է օդանավերի տեղաշարժմանը, Մոսկվայի ժամանակով 14:26-ից հետո Ան-148-ի արագությունը սկսել է կտրուկ նվազել: