Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում հայտնաբերվել են Ան-148 ուղեւորատար օդանավի բեկորները. ավիաաթետի հետեւանքով ոչ ոք ողջ չի մնացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են արտակարգ ծառայություններից։

«Բեկորները հայտնաբերվել են, ողջ մնացածներ չկան»,-ասել է աղբյուրը։

Ան-148 օդանավի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել թռիչքների անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, հաղորդել են Քննչական կոմիտեից։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը բանակցություններ է վարել ԱԻ նախարարի, «Ռոսավիազիայի» ղեկավարի հետ, նաեւ մեկնել է աղետի վայր։