Մերձմոսկվայում Ան-148 օդանավի կործանման հնարավոր պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը, հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

«Եղանակային պայմանները, անձնակազմի սխալը, ինչպես նաեւ տեխնիկական անսարքությունը կարող էին աղետի պատճառ լինել»,-ասել է աղբյուրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում կործանվել է Դոմոդեդովո-Օրսկ օդանավը, որում եղել է 71 մարդ, այդ թվում անձնակազմի 6 անդամները։ Նշվում է, որ ընկնելուց առաջ օդանավը բռնկվել է։

Դեպքի վայր է ժամանել ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Փրկարարներն արցեն ժամանել են դեպքի վայր, ական ողջ մնացած մարդ չեն հայտնաբերել։

Ականատեսները տեսել են այրվող օդանավի անկումը։ Արտակարգ ծառայությունների աղբյուրի խոսքով, օդանավում գտնվողները ողջ մնալու շանսեր չեն ունեցե, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություններ է հայտնել ավիաաղետի հետեւանքով զոհերի հարազատներին։