Մի քանի րոպե առաջ հրապարակվեց «Սարատովյան ավիաուղիների» Ան-148 ինքնաթիռի անձնակազմի ցուցակը, որն այսօր կործանվել էր մերձմոսկովյան Ստեփանովսկոյե գյուղի մոտակայքում, փոխանցում է saratov-room.ru պորտալը:

Օդանավը իրականացնում էր Մոսկվա-Օրսկ չվերթը:

Մահացածների թվում են անձնակազմի հրամանատար Վալերի Գուբանովը, երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն է, օդանավի ուղեկցորդուհի Անաստասիա Սլավինսկայան, ուղեկցորդուհի Վիկտորիա Կոբոլը, տեխնիկներ Օլեգ Սերգեեւը եւ Անդրեյ Ռյաբինին:

Վերջին տվյալենորով՝ սարատովյան ինքնաթիռի կործանման վայրում 50 մարդու դի է հայտնաբերվել: Մահացածների ընդհանուր թիվը 71 մարդ է: «ՏԱՍՍ»-ի տվյալներով՝ վթարի ենթարկված ինքնաթիռի ավելի քան 60 ուղեւորները Օրենբուրգի շրջանի բնակիչներ էին:

Mash տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ Ան-148 ինքնաթիռի վթարի նախնական պատճառը շարժիչներից մեկի խափանումն էր ու դրան հետեւած պայթյունը: Վթարի ավելի վաղ հրապարակված վարկածներից մեկը՝ «Ռուսաստանի փոստի» ուղղաթիռի հետ բախումը, չի հաստատվել:

«Ռոսավիացիան» ճշտել է կործանված Ան-148-ում եղած մարդկանց թիվը

Ականատեսները պատմել են Մերձմոսկվայում այրվող օդանավի ընկնելու մասին

Մերձմոսկվայում հայտնաբերվել են Ան-148 օդանավի բեկորները. ոչ ոք ողջ չի մնացել

Մերձմոսկվայում օդանավ է կործանվել. ներսում եղել է 71 մարդ (ֆոտո)