Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 15:26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանի տնակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տնակի դուռը եւ ներսում՝ հատակին, հայտնաբերել 1941 թ. ծնված Ս. Ն.-ի դին: