Հատուկ օդանավը Օրսկից Մոսկվա կհասցնի Մերձմոսկվայում «Սարատովյան ավիաուղիների» Ան-148-ի՝ աղետից զոհվածների հարազատներին՝ ճանաչման ընթացակարգ անցնելու համար։ Նախնական տեղեկություններով, դա տեղի կունենան վաղը՝ փետրվարի 12-ին, հայտնել է Օրսկի ղեկավարի ներքին քաղաքականության հարցերով տեղակալ Սերգեյ Դունաեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, զոհերի հարազատները 100 հազարական ռուբլի անհապաղ օգնություն կստանան։

 «Անհապաղ օգնություն ստանալու եւ 100 հազար ռուբլու չափով նախնական վճար ստանալու համար զոհերի հարազատները կարող են դիմել «Ալֆա ապահովագրություն» ընկերություն»,-ասված է հաղորդագրությունում։

Կործանված օդանավի ուղեւորների հարազատներին ընդհանուր առմամբ կվճարվի 2,025 մլն ռուբլի։ Ապահովագրական ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ պայմանագրի համաձայն զոհերի հարազատներին փոխհատուցման չափը կհստակեցվի քիչ ավելի ուշ։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է աշխատանքային այցը Սոչի՝ կապված ավիաաղետի եւ կառավարական հանձնաժողովի աշխատանքների համակարգման հետ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ օրվա երկրորդ կեսին նախատեսված է Պուտինի հանդիպումը աշխատանքային այցով ՌԴ ժամանող Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ։ «Այլ միջոցառումների մասին լրացուցիչ կհաղորդվի»,-նշել է Պեսկովը։

Հրապարակվել է Ան-148 ինքնաթիռի անձնակազմի ցուցակը. երկրորդ օդաչուն Ղամբարյան է

Ականատեսները պատմել են Մերձմոսկվայում այրվող օդանավի ընկնելու մասին

«Ռոսավիացիան» ճշտել է կործանված Ան-148-ում եղած մարդկանց թիվը

Մերձմոսկվայում օդանավ է կործանվել. ներսում եղել է 71 մարդ (ֆոտո)

Մերձմոսկվայում հայտնաբերվել են Ան-148 օդանավի բեկորները. ոչ ոք ողջ չի մնացել