Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցին «մարդկայնորեն ամենայն բարիք» է մաղթել՝ խոստովանելով, որ «դա նրա համար խելահեղ ժամանակներ են», փոխանցում  է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Շուլցը հայտարարել էր, որ հրաժ0արվում է Մերկելի լուսակցության հետ միասին «մեծ կոալիցիայի» ապագա կառավարությունում արտգործնախարարի պաշտոնից: Բացի այդ, անցյալ շաբաթ նա հայտնել  էր, որ կցանկանար իր պաշտոնը փոխանցել Բունդեսթագում Սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Անդրեաս Նալեսին:

«Ես նրան մարդկայնորեն ամենայն բարիք եմ մաղթում, սա նրա համար խելահեղ ժամանակներ են: Ես նրա հետ բանակցություններ եմ վարել բաց եւ ազնից կերպով, եւ դա ինձ համար մեծ նշանակություն ունի»,- Berlin direkt հաղորդման ժամանակ հայտարարել է Մերկելը՝ մեկնաբանելով Շուլցի որոշումը: