Ճապոնիայի բնակչուհին, ով ապրում էր իր տատիկի եւ պապիկի հետ եւ ֆիզիկապես բռնության էր ենթարկվում նրանց կողմից, լուսանկարներ է հրապարակել, որոնցում աղջկա քաշը սիստեմատիկ խոշտանգումների արդյունքում 17 կիլոգրամ էր կազմում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Metro-ն եւ Twitter-ը:

Հարազատները արգելում էին աղջկան ուտել եւ հարվածում էին նրա փորին, երբ տեսնում էին նրան ուտելիս, ինչի հետեւանքով կինը ծայրահեղ հյուծման էր հասել եւ մահվան եզրին էր գտնվում: Նա ընդամենը 16.8 կգ էր կշռում: Հետագայում բժիշկներն աղջկան պատմել են, որ նա րոպեների տարբերությամբ կարող էր մահանալ: Պարբերականը չի նշում, թե որքան ժամանակ էր տուժածը ստիպված եղել մի տանիքի տակ ապրել իրեն խոշտանգումների ենթարկող հարազատների հետ: