Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի կործանման տեսագրությունը հայտնվել է համացանցում: Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում: 26-րդ վայրկյանին երեւում է պայթյունը, որից հետո ինքնաթիռը թռչում է եւս մի քանի տասնյակ մետր եւ ընկնում է:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ թռիչքն իրականացնող Ան-148 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել կիրակի օրը Մերձմոսկվային Ռամենսկի շրջանում: «Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ անձնակազմի հետ կապը ընդհատվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչք կատարելուց մի քանի րոպե անց: Օդանավում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները զոհվել են: