Սոչիի բնակիչ Մաքսիմ Կոլոմեյցեւը, ով պատրաստվում էր Մոսկվայից Օրս թռչել Ան-148 օդանավով, կործանումից մի քանի օր առաջ փոշմանել ու տոմսերը հետ է տվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Սարատովյան ավիաուղիների» Ան-148 օդանավը ընկել է «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո: Օդանավի բեկորները հայտնաբերվել են Ստեպանովսկոյե գյուղից ոչ հեռու: Օդանավում եղել է 71 մարդ, ոչ ոք ողջ չի մնացել:

«Մենք վերցրել էինք Սոչի-Մոսկվա-Օրսկ տոմս: Ընկերուհուս հետ պատրաստվում էինք թռչել, բայց մի քանի օր առաջ հետ տվեցինք տտոմսերը»,-պատմել է Կոլոմեյցեւը՝ հավելելով, որ տոմսերը հետ տալով կորցրել է մոտ 10 հազար ռուբլի: Նա նշել է, որ սա արդեն երրորդ անգամ է, որ ուշանալու կամ պալնները փոխելու արդյունքում բաց է թողնում թռիչքը:

Տղամարդու խոսքով, Օրսկում, որտեղ ապրում է իր ընտանիքը, նա ցանկանում էր նշել իր ծննդյան օրը եւ ավտոմեքենա գնել, բայց վաճառողը հայտնել է, որ մեքենան տեղում կլինի փետրվարի 18-ին:

Հրապարակվել է Ան-148 ինքնաթիռի անձնակազմի ցուցակը. երկրորդ օդաչուն Ղամբարյանն է

«Ռոսավիացիան» ճշտել է կործանված Ան-148-ում եղած մարդկանց թիվը

Ականատեսները պատմել են Մերձմոսկվայում այրվող օդանավի ընկնելու մասին

Մերձմոսկվայում հայտնաբերվել են Ան-148 օդանավի բեկորները. ոչ ոք ողջ չի մնացել

Մերձմոսկվայում օդանավ է կործանվել. ներսում եղել է 71 մարդ (ֆոտո)