Մերձմոսկվայում Ան-148 օդանավի կործանման վայրում ոևրոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ մարզային ղեկավարության ներկայացուցիչը:

«Որոնողափրկարարական բոլոր աշխատանքներն ավարտվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ տեղում շարունակում են աշխատել քննիչները: ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինն ավելի վաղ հաղորդել էր, որ կործանման վայրի ամբողջական զննումը մի քանի օր կտեւի:

«Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության Ան-148 օդանավը, որը «Դոմոդեդովո» օդանավակայանից Օրսկ էր թռչում, կործանվել է Ռամենսկի շրջանում Ստեփանովսկոյե բնակավայրի մոտակայքում: Օդանավում եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորը զոհվել են: Աղետի պատճառներն առայժմ հայտնի չէն: Սեւ արկղը հայտնաբերվել է աղետի շրջանում: