Վաշինգթոնը կշարունակի ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա, սակայն պատրաստ է բանակցել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առավելագույն ճնշում գործադրելու արշավը կշարունակվի եւ կլինի ավելի ինտենսիվ: Բայց եթե ցանկանում եք բանակցել, մենք կբանակցենք», —ասել է Փենսը Washington Post-ին տված հարցազրույցում:

Փենսին հարցրել են, թե ինչ քայլեր են պահանջվում ձեռնարկել Փհենյանին, որ նրա դեմ պատժամիջոցները դադարեցվեն: «Չգիտեմ, այդ պատճառով էլ պետք են բանակցությունները», —նշել է փոխնախագահը:

Համաձայն ԱՄՆ պաշտանական դիրքորոշման՝ Հյուսիսային Կորեան նախ պետք է  հրաժարվի միջուկային ու հրթիռային ծրագրից, որից հետո միայն Վաշինգթոնը կհամաձայնի բանակցություններին: