ԱՄՆ-ի հայտնի Գրանդ Կանյոն տեսարժան վայրից ոչ հեռու կործանված մեկ շարժիչային զբոսաշրջային ինքնաթիռի զոհերը բրիտանացիներն են եղել, փոխանցում է Sky News-ը:

Eurocopter EC130 ինքնաթիռի դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով 17.20-ին, դեպքի մանրամասները հայտնի չեն: Ինքնաթիռում եղել են առնվազն 7 մարդ: Ուղեւորներից 3-ը զոհվել են, 4-ը ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց: