Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղազախստանում ռուս զինվորականների կողմից  «Սարի Շագան» պոլիգոնում հակաօդային պաշտպանության նոր հրթիռի փորձարկման տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռազմական գերատեսչության «ՎԿոնտակտե»-ի էջում հրապարակված 52 վայրկյան տեւողությամբ տեսանյութում երեւում է հրթիռի արձակկման պահը:

Ավելի վաղ  Ռուսաստանի զինված ուժերրի «Կրասնայա զվեզդա» տպագիր թերթը հաղորդել էր հրթիռի հաջող փորձարկման մասին: