Վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայի տարբեր հատվածներում ձյան առատ տեղումներով պայմանավորված միջադեպերի հետեւանքով առնվազն 7 մարդ է մահացել: Մոտ 70 մարդ տարբեր տեսակի վնասվածքներ է ստացել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաընկերությունը:

Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Ճապոնիական ծովի ափին գտնվող Ֆուկուի բնակավայրում, որտեղ ձնաշերտի բարձրությունը ամենառատ տեղումների օրերին հասել է 2 մետրի: Զոհեր կան նաեւ հարավային կողմից Տոկիոյին հարող Նիիգատա քաղաքում: Որոշ մարդիկ մահացել են իրենց տների տանիքներից ձյունը մաքրելիս ընկնելու հետևանքով: Կան նաեւ ձյան մեջ արգելափակված մեքենաների մեջ գազից թունավորման հետեւանքով մահվան դեպքեր:

Ճապոնիայում ուժգին տեղումները չեն դադարում արդեն երկրորդ շաբաթը: Արդյունքում առանձին օրերին տասնյակ չվերթներ են հետաձգվել, դադարեցվել է երկրի կենտրոնական հատվածում մի շարք ուղղություններով գնացքների աշխատանքը, դպրոցներում դասերը եւս ընդհատվել են: