Ստամբուլի Ֆերիքյոյի (Ֆերիգյուղ) հայկական եկեղեցում Բարեկենդանի նվիրված պատարագի ժամանակ Բեսսե Քաբաք անունով կինը բոյկոտել է արք․ Արամ Աթեշյանին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Բեսսե Քաբաքը արք․ Արամ Աթեշյանին փոխպատրիարք վերանշանակումը բողոքել է եկեղեցում ոտքի վրա բարձրաձայն Աստվածածշունչ կարդալով։

Արք․ Արամ Աթեշյանի հրահանգով կնոջը դուրս են հանել եկեղեցուց, որտեղ էլ նրան սպասող ոստիկանները տարել են ոստիկանական բաժանմունք։

Այնտեղ կնոջը ասել են, որ նա հյուր է եւ խնդրել են  բացատրագիր գրել, որից հետո ազատ են արձակել։

Նշենք, որ թուրքական իշխանությունների ճնշման տակ Պոլսո հայոց փոխպատրիարք է վերանշանակվել արք․ Արամ Աթեշյանը։

Օրինական ճանապարհով պատրիարքական տեղապահ ընտրված արք․ Գարեգին Բեքչյանը դեռեւս չհաստստված տեղեկություններով հրաժարական է տվել։