«Սարատովի ավիաուղիները»  ժամանակավորապես դադարեցրել է Ան-148 օդանավերի շահագործումը: Այս մասին հաղորդել է ավիաընկերության կայքը, փոխանցում է Gazeta-ն:

«Սարատովի ավիաուղիներ»-ի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել նման օդանավերի թռիչքները: Նախապես հայցում ենք ավիաչվերթների ցուցակում փոփոխություններ մտցնելու համար»,-նշել են ավիաընկերությունում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՆ-148 ինքնաթիռի կործանման վայրում՝ Մերձմոսկվայում գտնվել է «սեւ արկղը»: