ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունն  այսօր մեկնել է Վիեննա:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 12-ին նախարարը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կայունության եւ զբոսաշրջության նախարարության պետական քարտուղար Յոզեֆ Պլանկի հետ: Կքննարկվեն երկու երկրների միջեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության  խորացմանն ուղղված հարցեր:

Նախատեսված  են նաեւ   հանդիպումներ Ավստրիայի գյուղատնտեսության պալատի նախագահ Հերման Շուլտեսի, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերի հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաեւ անասնապահական ֆերմաներ, այգեգործական տնտեսություններ եւ ագրովերամշակման ձեռնարկություններ:  Այցի նպատակներից է ծանոթանալ գյուղատնտեսական կենդանիների համարակալման ավստրիական փորձին: