Ոտաբոբիկ մի քայլեք ինքնաթիռի հատակին, եթե չեք ցանկանում  զայրացնել ուղեկցորդներին: Բորտուղեկցորդները պատմել են, թե ուղեւորների որ գործողություններն են իրենց նյարդայնացնում:

Սյուզեն Բրաունը՝ ուղեկցորդուհի, որն, իր խոսքով, աշխատանքի փորձ ունի Emirates-ում, Qatar Airways-ում եւ Etihad-ում, համացանցի օգտատերերին պատմել է, թե ինչով են ուղեւորներն ինքնաթիռի անձնակազմին նյարդայնացնում, փոխանցում է Independent-ը:

Առաջին տեղում վատ հոտն է: Առավոտյան չվերթների ժամանակ վատ հոտ է գալիս ուղեւորների բերաններից: Բրաունը նշել է, որ մի քանի հաճախորդների չէր խանգարի անանուխի համով ծամոն ծամել, նախքան ուղեկցորդներին ինչ-որ խնդրանքով դիմելը:

Իհարկե, բորտուղեկցորդները չէին կարող այդ ցուցակում չներառել զուգարանի հետ կապված խնդիրները: Սակայն որպես առավել ցայտուն թափթփվածության օրինակ է հիշատակվում ոտաբոբիկ զուգարան գնալը: «Գիտե՞ն արդյոք ուղեւորները, թե որքան կեղտոտ է ինքնաթիռի հատակը» —նշում է Բրաունը:

Ցուցակի մյուս կետը  սիրահար զույգերի չափազանց բուռն սիրո դրսեւորումներն են: Որոշ մարդիկ չեն հասկաանում, որ իրենց հետ ինքնաթիռով թռչում են շուրջ հարյուր ուղեւորներ:

Բրաունը նշել է, որ անձնակազմին նյարդայնացնում է նաեւ հաճախակի  անվճար տրամադրվող այս կամ այն սնունդը կամ խմիչքը խնդրելը: Երբեմն նույնիսկ զարմանալի է նայելը, թե ինչպես է մեկ մարդը այդքան գազավորված ըմպելիք խմում:

Նաեւ անձնակազմը բողոքում է, որ հաճախորդները հաճախ չափազանց շատ խնդրանքներով են դիմում ուղեկցորդներին, երբ վերջիններիս մոտ հայտնվում է ազատ ժամանակ ինչ-որ բան ուտելու համար: