Lego ընկերությունը Ford-ի հետ համատեղ թողարկել է 1968 թվականի Mustang մրցավազքային մեքենան: Նորույթը դարձել է Speed Champions շարքի մաս, փոխանցւմ է Motor-ը: Հավաքածուն բաղկացած է 183 մասերից:

Հավաքածուն վաճառքի կհանվի մարտի 1-ից: Հավաքածուի արժեքը կկազմի 14.99 դոլար:

Սա Ford-ի եւ Lego-ի համատեղ առաջին մոդելը չէ: Ավելի վաղ ընկերությունները թողարկել էին նոր սերնդի Mustang կուպեի եւ F-150 Raptor պիկապի մոդելների հավաքածուներ: Դրանք ներառվել են Speed Masters շարքի մեջ: Speed Champions շարքի մեջ են ընդգրկված նաեւ վերջին սերնդի Ford GT-ն եւ GT40-ն, ինչպես նաեւ McLaren 720S-ը, Chevrolet Corvette Z06-ը եւ Bugatti Chiron-ն: