ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ ֆոտոշոփ արված մորուքով լուսանկարը հիացրել է համացանցի օգտատերերին, և նրանք խնդրել են քաղաքական գործչին շտապ մորուք պահել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Metro-ն:

The shade room–ը մի քանի լուսանկար է հրապարակել, որտեղ հայտնի անձանց մորուք է ավելացրել: Նրանց էվում են ռեփեր Jay Z-ն և մոդել Ջերեմի Միկսը:

Սակայն ամենաշատը սոցցանցերի օգտատերերին դուր է եկել հենց Օբամայի մորուքը:

Թվիթերյան օգտատերերը իրենց հիացմունքը արտահայտում են #ObamaBeard հայտնի հեշթեգով։ @Uroosa-ն նշում է, որ այս նկարի համար արժեր Պուլիտցերյան մրցանակ տալ, իսկ @ralfmentality-ն խոստովանել է, որ նախկին նախագահը շատ գրավիչ տեսք ունի։