Ֆրանսիական ընկերությունները չեն կարողանում աշխատողներ գտնել՝ չնայած երկրում գործազրկության բարձր մակարդակի, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

«3,5 միլիոն մարդ գործազուրկ է: Անցյալ տարի թափուր աշխատատեղերի մասին 200 հազարից մինչեւ 330 հազար առաջարկ անպատասխան է մնացել»,- նշվում է Ֆրանսիայի զբաղվածության ազգային գործակալության նյութերում:

Ընկերություններում նման վիճակագրության հիմնական պատճառ են համարում հաստիքի համար հարմար թեկնածուների պակասը:

Ինչպես հայտնի է դարձել, Ֆրանսիայի կառավարությունը փորձում է լուծել այս խնդիրը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է 15 միլիարդ եվրո ներդնել կրթության եւ մասնագիտական վերապատրաստման ոլորտներում: